ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շատ կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշումներ կայացնեն իրենց ապագայի վերաբերյալ. Լին Թրեյսի

Շատ կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշումներ կայացնեն իրենց ապագայի վերաբերյալ. Լին Թրեյսի

ԱՄՆ ողջունել է այն դերը, որն ունեցավ Ռուսաստանը ռազմական գործողությունները կանգնեցնելու հարցում, և այդ մասին հայտարարել է մեկ տարի առաջ: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

Նա անդրադարձավ Արցախում ռուսական ռազմական ներկայությանը՝ մասնավորապես նշելով, որ, իր կարծիքով, ռուս խաղաղապահները շարունակում են դերակատարում ունենալ հրադադարի մեխանիզմը կառավարելու հարցում, որին, նրա խոսքով, ԱՄՆ-ն և Ֆրանսիան մասնակից չէին՛՛:

Հայաստանն ու Ադրբեջանը, ըստ դեսպանի, պետք է իրենց ապագայի վերաբերյալ որոշում կայացնեն։

՛՛Շատ կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշումներ կայացնեն իրենց ապագայի վերաբերյալ։ Եթե վերադառնամ մեկ բանի, որը ԱՄՆ-ն հայտարարել է Հայաստանի անկախության սկզբից ի վեր, ապա դա ինքնիշխանության կարևորությունն է։ Կարևոր է, որ երկիրը կարողանա իր ընտրությունները կատարել։ Մենք կարծում ենք, որ դա Հայաստանի համար շատ կարևոր է, և հուսով ենք՝ կտեսնենք, որ Հայաստանը կկարողանա ընտրությունները կատարել ապագայի համար իր լավագույն շահով առաջնորդվելով՝ հանուն ապահով, կայուն, բարեկեցիկ ապագայի՛՛,-ասաց Լին Թրեյսին:

 

  • Կիսվել: