հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Շատ հարցեր ունեմ մեր ԱԳՆ-ին. Հայկ Մամիջանյան

Շատ հարցեր ունեմ մեր ԱԳՆ-ին. Հայկ Մամիջանյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձավ փետրվարի 22-ին Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրված «Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրին»:

«Հնարավոր չէ նեղանալ սեփական դաշնակցից, նրա համար, որ ինքը չի անում ավելին, քան դու ինքդ պետք է անես: Ինձ շատ հետաքրքիր է, թե երբ է հետ կանչվելու Ռուսաստանում Հայաստանի դեսպանը և փոխարինվելու, բայց դե բոլորս գիտենք, որ դա տեղի չի ունենալու, նորմալ երկրներում դա տեղի կունենար»,-ասաց Հայկ Մամիջանյանը:

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը շատ մեծ կորուստ ունեցավ, այն տեսանկյունից, որ չկարողացավ Հարավային Կովկասում լինել ՌԴ-ի կանխատեսելի և վստահելի դաշնակիցը, որի արդյունքում Հարավային Կովկասի երկրներից ևս մեկը ստացավ նմանօրինակ կարգավիճակ:

«Ես իհարկե չեմ պատրաստվում քննել այլ երկրների արտաքին քաղաքական օրակարգերը, որովհետև իրենք իմ տված հարկերից չեն աշխատավարձ ստանում: Ոչ էլ մեր ԱԺ-ն վերահսկողական ֆունկցիա ունի ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության նկատմամբ, բայց այ ՀՀ-ի ԱԳՆ-ի աշխատանքի արդյունավետությունը և, թե ինչպե՞ս ստացվեց, որ Ռուսաստանին անհրաժեշտ եղավ արավային Կովկասում ունենալ ևս մեկ դաշնակից երկիր, սրա հետ կապված ես շատ հարցեր ունեմ մեր ԱԳՆ-ին և արտաքին քաղաքականություն վարող սյուբեկտին»,-ասաց Հայկ Մամիջանյանը:

  • Կիսվել: