շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Շարժմանն անընդհատ ուզում են քաղաքական գունավորում տալ, թո՛ղ տան, ինձ համար կարևոր չի. Բագրատ Սրբազան

Շարժմանն անընդհատ ուզում են քաղաքական գունավորում տալ, թո՛ղ տան, ինձ համար կարևոր չի. Բագրատ Սրբազան

Այս մեկ շաբաթում իմ անելիքը մեր բոլոր մասնագիտական համայնքներին հանդիպելն է, վաղը մենք քաղաքական դաշտի տարբեր ներկայացուցիչների հետ ենք հանդիպելու, մշակույթի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հետ ենք հանդիպելու կեսօրին, երեկոյան՝ պահեստազորի սպաների հետ: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, Անի Գրանդ հյուրանոցում բժիշկների հետ հանդիպման ժամանակ նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Առաջիկա օրերին իրավաբանների, տնտեսագետների հետ ենք հանդիպելու: Բոլորի հետ հանդիպելուց հետո շուտով մեծ հանրահավաք ենք կազմակերպելու, և որոշակիորեն ասելու ենք, թե ինչ է տեղի ունենալու»,-հավելեց Բագրատ Սրբազանը:

Խոսելով Տավուշից մեկնարկած շարժման նպատակի ու ծրագրի մասին, Բագրատ Սրբազանն ասաց, որ նպատակն է դադարեցնել այն ապօրինի գործընթացը, որը սարսափելի դերակատարություն  է ունենալու մեր կյանքում:

«Ոչ միայն դժվարանցանելի է դարձնելու մեր շարժը, այլև ուղղակիորեն դառնալու է մեր ստորացման վերջին աստիճանը:  Շարժմանն անընդհատ ուզում են քաղաքաքկան գունավորում տալ, թո՛ղ տան, ինձ համար կարևոր չի: Ստորացման, նվաստացման խորհուրդը պետք է վերանա մեր կյանքից: Մենք ապաքինման, խնամքի, լայն հասարակական հաշտության կարիք ունենք, և այդ խոչընդոտը պետք է վերացվի»,-ասաց Տավուշի թեմի առաջնորդը:

 

  • Կիսվել: