հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շարունակում ենք պահել մեկուսացման խիստ ռեժիմը․ Արայիկ Հարությունյան

Շարունակում ենք պահել մեկուսացման խիստ ռեժիմը․ Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը խորհուրդ է տալիս  շարունակել  պահել մեկուսացման խիստ ռեժիմը։ Ըստ նրա՝ դա շատ կարևոր է համավարակի հաղթահարման ճանապարհին։

«Այգի կհասցնենք դուրս գալ, բակում կհասցնենք զբոսնել, բնության գրկում խնջույքներ կհասցնենք կազմակերպել: Հիմա մեկուսացումը բնականոն ռեժիմին վերադառնալու լավագույն միջոցն է»,- գրել է նա ֆեյսբուքում և  հորդորել հետևել Պարետատան և ԱՆ ցուցումներին։

«Հետևե՛ք Պարետատան ու Առողջապահության նախարարության ցուցումներին, որ կարողանանք ապահովել դրական դինամիկան»,- իր գրառումը եզրափակել է նախարարը։

  • Կիսվել: