կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև համատեղ պայմանավորվածությունները

Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև համատեղ պայմանավորվածությունները

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր թվիթերյան էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ պայմանավորվածություններին՝ ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ես ողջունում եմ բանտարկյալների ազատ արձակումը, հատկապես քաղաքական երկխոսության աննախադեպ բացումը։ Կողմերի միջև երկկողմ երկխոսության հաստատումն ու խորացումը ԵՄ հովանու ներքո Բրյուսելում ընթացող գործընթացի առանցքային նպատակն էր. այսօրվա առաջընթացը կարևոր քայլ է։ Ես հիմա կոչ եմ անում ղեկավարներին հնարավորինս արագ ավարտին հասցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, ըստ որի՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, իսկ ՀՀ-ն՝ 2 ադրբեջանցի զինծառայողների:

Հավելենք նաև, որ Ադրբեջանական ԶԼՄ-ները շրջանառում են Հայաստան վերադարձող գերիների անունները:

 

 

  • Կիսվել: