հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սեյրան Օհանյանը ներկայացրեց՝ ինչ է խոսել Ռուբինյանի հետ

Սեյրան Օհանյանը ներկայացրեց՝ ինչ է խոսել Ռուբինյանի հետ

Մեր ներքին խոսակցությունների աղավաղում է տեղի ունեցել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ արձագանքելով ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին։

Հիշեցնենք, որ Ռուբինյանն այսօր հայտարարել էր, թե «Հայաստան» խմբակցության առաջարկել են վարչապետի մասնակցությամբ ԱԺ խորհրդում փակ քննարկում անցկացնել անվտանգային հարցերի շուրջ, սակայն «Հայաստան» խմբակցության պատգամավորները հրաժարվել են։ Ռուբինյանն ընդդիմադիր պատգամավորներին նաև մեղադրել էր, որ նախաձեռնություններով հանդես չեն գալիս ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Իմ եւ պարոն Ռուբինյանի խոսակցության թեման այն է եղել, որ իշխանական վակուումը լրացվի եւ ԱԺ-ն ինչո՞վ է զբաղվում, երբ երկրի գործադիրի ղեկավարը հայտարարում է, որ լարվածությունը կարող է ավելանալ եւ պատերազմական գործողություններ սկսել:

Իհարկե, նախաձեռնությունները կարևոր են, բայց բոլոր նախաձեռնությունները պետք է լինեն ժամանակին։ Եվ այս ժամանակահատվածում իշխանական խմբակցության կողմից երբևիցե անվտանգության, սահմանային հրատապ խնդիրների վերաբերյալ որևէ նախաձեռնություն տեղի չի ունեցել։

Ես երեկ ինքս եմ զանգել պարոն Ռուբինյանին և ասել, որ բերեք ԱԺ խորհրդի նիստ անցկացնենք, և մենք ինքներս ճշտենք, թե ինչով պետք է զբաղվի Ազգային ժողովը և դրանից հետո որոշում ընդունենք, թե ինչ վերահսկողություն պետք է իրականացվի գործադիրի նկատմամբ։

Եվ պատասխանը եղել է այն, որ վարչապետը ցանկանում է գալ և ԱԺ խորհրդում ներկայացնել իրավիճակը։ Բայց առաջին հերթին մենք ինքներս պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում։ Մենք այսօր առաջարկել ենք խորհրդի նիստում, որ ներկայացվեն և անվտանգությանը, և արտաքին քաղաքականությանը վերաբերող բոլոր այն փաստաթղթերը, որոնք շրջանառության մեջ են այսօր։ Որից հետո մեր խմբակցությունը որոշում կընդունի, թե ինչ ձևաչափով հրավիրել գործադիրի ներկայացուցիչներին։

Փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո ի՞նչն էր խանգարում, որ ՀՀ վարչապետը 107 պատգամավորների ներկայությամբ ներկայացներ իրավիճակը։ Եվ ես գտնում եմ, որ իրավիճակին ռեալ նախաձեռնողական գնահատական տալու փոխարեն մենք նորից զբաղված ենք երկրորդական խնդիրներով»,- ասաց Սեյրան Օհանյանը։

  • Կիսվել: