հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սեյրան Օհանյանն  համաձայն չէ պնդման հետ, թե ընդդիմության հավաքներին մասնակցողների թիվը չի ավելանում

Սեյրան Օհանյանն  համաձայն չէ պնդման հետ, թե ընդդիմության հավաքներին մասնակցողների թիվը չի ավելանում

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն  համաձայն չէ այն տեսակետի հետ, թե ընդդիմության կազմակերպած ակցիաներին մասնակցող մարդկանց չիթը չի ավելանում։

«Մենք Երեւանում եւ մարզերում մեկ շաբաթ է, որ մենք իրականացնում ենք տարբեր ակցիաներ եւ դուք նկատել եք, որ բավականին լուրջ քանակություն է հավաքվում»,-«Հաղթանակ» զբոսայգում  լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ հավելելով, թե թափանիվն առաջ է շարժվում։

«Մենք ամեն օր այդ գործողություններից հետո նստում, վերլուծում ենք, արդյունքներն ամփոփում ենք, նշում ենք դրական, նաեւ այն բացթողումները, որոնք կան: Կարծում եմ՝ այս թափանիվը շարժվում է առաջ, մեր համակիրների թիվն ավելի է մեծանում:

Սա մեկ անձի շարժում չէ, նախկին իշխանությունները, նախկին նախագահներն ամեն ինչ արել են, որ մենք արժեքներ ձեռք բերենք: Մենք ձեռք ենք բերել անկախություն, ձեռք ենք բերել ինքնիշխանություն, այդ տարիներին կանոնավոր բանակ է ձեւավորվել, հաղթել ենք Արցախում, Արցախն ու Հայաստանը եղել են մեկ կուռ անվտանգային համակարգ: Այս իշխանությունների օրոք է, որ գալով իշխանության 2018-ին, իրենք իրենց որոշումներն իրականացրել են իրավիճակի ոչ սթափ գնահատման եւ ոչ սթփ կանխազգացումի արդյունքում: Ամեն ինչ արել են, որ բանակցային գործընթացը չլինի: Իսկ այնտեղ, որտեղ վերջանում են բանակցությունները, սկսվում են մարտական գործողություններ»,-ասաց նա:

  • Կիսվել: