ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սերժ Սարգսյանը պարտության ամբողջ բեռը և պատասխանատվությունը դրեց Իշխան Սաղաթելյանի վրա. Գևորգ Պապոյան

Սերժ Սարգսյանը պարտության ամբողջ բեռը և պատասխանատվությունը դրեց Իշխան Սաղաթելյանի վրա. Գևորգ Պապոյան

Այսօր փողոցում գտնվող առաջնորդները Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են, սակայն պարզ է, որ շատ տխուր վերջաբանի են հանգել իրենք, չկարողացան որևէ կերպ հանրային  մեծ ընդվզում ապահովել։ Հիմա, ինչպես հայտնի ասացվածքում է՝ հաղթանակը հազար տեր ունի, պարտությունը՝ ոչ մի։ Սերժ Սարգսյանը պարտության ամբողջ բեռը և պատասխանատվությունը դրեց Իշխան Սաղաթելյանի վրա։

Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որտեղ նա Իշխան Սաղաթելյանին ընդդիմության առաջնորդ էր անվանել․

«Իշխան Սաղաթելյանը, ցանկացած պարագայում, երբ որ լիներ հաջողություն, չէր կարող հավակնել ընդդիմության առաջնորդ կամ հետագայում իրենց պատկերացրած իշխանության առաջնորդ կերպարին։

Ենթադրում եմ, թե ինչ հայտարարություն է լինելու, քանի շոգերն ընկել են, իսկ շոգը հայրենիքի փրկիչների առողջության համար վտանգավոր է, ենթադրում եմ, որ նրանք ամռան շոգերին հանգիստ կվերցնեն, հետագայում, հովերն ընկնելու հետ մեկտեղ միգուցե այլ բան պլանավորեն։ 

Ակնհայտ է, որ սա Իշխան Սաղաթելյանի պարտությունը չէ, սա Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի պարտությունն է»,-նշել է Պապոյանը։

Պատգամավորի խոսքով 1000 կամ 1500 հոգով հնարավոր չէ Հայաստանում որևէ պրոցես զարգացնել։

  • Կիսվել: