շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Սերժ Սարգսյանը կորոնավիրուսով է վարակվել՝ «Եռաբլուր» պանթեոն չի այցելի. 3-րդ նախագահի գրասենյակ

Սերժ Սարգսյանը կորոնավիրուսով է վարակվել՝ «Եռաբլուր» պանթեոն չի այցելի. 3-րդ նախագահի գրասենյակ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին հայտնել են նախագահի գրասենյակից, երբ news.am-ը հետաքրքրվել է՝ արդյոք Սերժ Սարգսյանն այսօր այցելելո՞ւ է «Եռաբլուր» պանթեոն:

 

«ՀՀ երրորդ նախագահը, ցավոք, այս տարի չի կարողանա այցելել «Եռաբլուր», քանի որ կորոնավիրուսով վարակվելու պատճառով հունվարի 17-ից գտնվում է կարանտինի մեջ և հասկանալիորեն հետաձգել է իր բոլոր հանդիպումներն ու այցելությունները: Նախագահի անունից առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր»-ում և հարգանքի տուրք մատուցվել  Հայոց բանակի ձևավորման և բանակաշինության գործում իրենց մեծագույն ավանդն ունեցած նվիրյալ զավակների ու Հայրենիքի պաշտպանության, ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին»,-հայտնել են գրասենյակից:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ երրորդ նախագահի ինքնազգացողությունը լավ է, ապաքինվում է տանը, վիրուսը հաղթահարում է առանց բարդությունների:

  • Կիսվել: