երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ

Այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին հաղորդում է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը:

Զրույցի ընթացքում առանձնակի կարեւորվել եւ հանգամանալից անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից շրջափակման հետեւանքով արդեն ութ ամիս Արցախում շարունակվող եւ օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամին, Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների դեմ իրականացվող ակնհայտ ցեղասպանական քաղաքականությանը:

ՀՀ երրորդ նախագահը եւ ԱՄՆ դեսպանն անդրադարձել են նաեւ ՀՀ ներքաղաքական եւ ժողովրդավարական խնդիրներին, տարածաշրջանի իրավիճակին եւ զարգացումներին, Արցախի հարցում ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի, ՀՀԿ Գործադիր մարմնի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ:

  • Կիսվել: