ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Ավետիք Իշխանյանի մահվան կապակցությամբ

Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Ավետիք Իշխանյանի մահվան կապակցությամբ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Ավետիք Իշխանյանի մահվան կապակցությամբ.

«Խոր ցավով տեղեկացա իրավապաշտպան, հասարակական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ավետիք Իշխանյանի մահվան մասին:

Մեր այսօրվա իրականությունը՝ Արցախի կորուստը, Հայաստանում տիրող իրավիճակի հստակ գիտակցումը վերջին տարիներին հյուծեցին այդ իրականության հետ անհաշտ և դրա պատասխանատուների հետ մինչև կյանքի վերջին օրը կռիվ տվող մտավորականին՝ բազմաթիվ գիտական աշխատանքների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ, իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանին: Այդ ցավն ու ցասումը լիովին արտահայտված են նրա հրաժեշտի խոսքում»:

  • Կիսվել: