շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 Սերժ Սարգսյանն ԱԱԾ մեկուսարանում առանձնազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ. «Հրապարակ»

Սերժ Սարգսյանն ԱԱԾ մեկուսարանում առանձնազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ. «Հրապարակ»

Hraparak.am-ը գրում է. «Այսօր մենք տեղեկություն ստացանք, որ անցյալ շաբաթ Սերժ Սարգսյանին հրավիրել են  ԱԱԾ՝ ինչ-որ գործով հարցաքննության, սակայն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել, Հանրապետական կուսակցությունը կամ Սերժ Սարգսյանի գրասենյակը ոչինչ չեն հաղորդել, ինչն ինքնին կասկածի տեղիք տվեց։

Մեր աղբյուրներից ճշտեցինք, որ ՀՀ երրորդ նախագահին հրավիրել են ԱԱԾ՝ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Այս տեղեկությունը հաստատեց Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը՝ ասելով․
«Այո, անցյալ շաբաթ պարոն նախագահը կանչվել է ԱԱԾ, վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է մի քրեական գործի շրջանակներում»։ Մակինյանը, սակայն, ձեռնպահ մնաց ասել, թե որ քրգործի շրջանակներում է հարցաքննվել իր պաշտպանյալը։ Հարցրինք նաև՝ որքա՞ն է մնացել նա ԱԱԾ-ում, Մակինյանն ասաց՝ երկար չի տևել հարցաքննությունը։

Իսկ թե ինչու են հրավիրել Սերժ Սարգսյանին ԱԱԾ, առերևույթ՝ իր հետ որևէ կապ չունեցող քրեական գործով և ինչու հաղորդագրություն չեն տարածել, դա ավելի խոր վերլուծության թեմա է։ Մեզ հաջողվեց ճշտել, որ հարցաքննությունը իրականում հարգելի պատրվակ է եղել, որ Սերժ Սարգսյանն օրինական հիմունքներով մուտք գործի ԱԱԾ շենք։ Հարցաքննությունն իսկապես շատ կարճ է տևել։ Իսկ այցելության իրական նպատակը եղել է այն, որ այդ կարճատև հարցաքննությունից հետո նրան իջեցրել են ԱԱԾ մեկուսարան՝ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ նա առանձնազրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ»։

 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

  • Կիսվել: