կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Սերժ Սարգսյանին ծափերով դիմավորեցին Ֆրանսիայի հրապարակում (տեսանյութ)

Սերժ Սարգսյանին ծափերով դիմավորեցին Ֆրանսիայի հրապարակում (տեսանյութ)

Ընդդիմադիրները կրկին գիշերում են Ֆրանսիայի հրապարակում՝ հաջորդ առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսելու նպատակով:

Ինչպես հայտնել էինք՝ երեկ ուշ երեկոյան հանրահավաքից հետո ընդդիադիրների կազմակերպած քննարկմանը անսպասելիորեն միացել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ողջունել էր քննարկման մասնակիցներին, առաջարկել նախանշել մյուս օրվա թեմաները, որ մասնակիցները պատրաստված գան, և բանավեճ սկսվի, որպեսզի քննարկումն արդյունավետ լինի: Այս ասելով՝ Սարգսյանը հեռացել էր:

Եվ ահա այսօր կրկին ուշ երեկոյան ՀՀ երրորդ նախագահն այցելել է Ֆրանսիայի հրապարակ, որտեղ նրան դիմավորել են ծափահարություններով:

  • Կիսվել: