չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սերժ Սարգսյանի օրոք բանակցային գործընթացը չի տապալվել․ Սեյրան Օհանյան

Սերժ Սարգսյանի օրոք բանակցային գործընթացը չի տապալվել․ Սեյրան Օհանյան

Սերժ Սարգսյանի օրոք բանակցային գործընթացը չի տապալվել, եղել են տարբեր փաստաթղթեր եւ տարբեր ատյաններում դրանք ուղղված են եղել միայն ու միայն Արցախի ինքնորոշումն առաջ տանելու: Այս մասին այսօր «Հաղթանակ» զբոսայգում  լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Այդ բանակցային գործընթացն է թույլ տվել, որ Արցախի ու Հայաստանի նկատմամբ լայնածաված գործողություններ չլինեն: Այսօրվա իշխանություններն են, որ իրավիճակի ոչ սթափ գնահատմամբ բերել են նոր պատերազմի: Նրանք պատերազմի ողջ ընթացքում խրախուսել են նահանջը, Նիկոլ Փաշինյանն անձամբ, 4-րդ նախագահն անձամբ, իրենց ձեռքով , չտիրապետելով իրավիճակին, տվել են տարբեր կոչումներ»,- նշեց Օհանյանը։

  • Կիսվել: