շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Սերգեյ Լավրովը Բարեկամության շքանշան է հանձնել Վարդան Տողանյանին

Սերգեյ Լավրովը Բարեկամության շքանշան է հանձնել Վարդան Տողանյանին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բարեկամության շքանշան է հանձնել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Վարդան Տողանյանին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը:
 
Տողանյանը Բարեկամության շքանշանով է պարգևատրվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով։ Պետական պարգևը շնորհվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար:
 

  • Կիսվել: