չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Սերգեյ Լավրովն Արա Այվազյանին հրավիրեց այցելել Ռուսաստանի Դաշնություն

Սերգեյ Լավրովն Արա Այվազյանին հրավիրեց այցելել Ռուսաստանի Դաշնություն

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին հրավիրեց այց կատարել Ռուսաստան:

Այս մասին Լավրովն ասաց Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
 
«Հայաստանի արտաքին գործերի նախարարին հրավիրել եմ այց կատարել Ռոսաստանի Դաշնություն՝ տարբեր հարցերի շուրջ մեր քննարկումները շարունակելու համար»,- ասաց Սերգեյ Լավրովը:
 
ՌԴ արտգործնախարարը նշեց, որ Երևանում Արա Այվազյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել են հարցերի լայն շրջանակ:
 
«Բանակցությունների արդյունքում մենք ընդգծել ենք, որ մեր միջև ընթանում է բարձր մակարդակով երկխոսություն: Զարգանում են միջխորհրդարանական հարաբերությունները: Դաշնային խորհրդի պատվիրակությունն այցելել է Երևան՝ մասնակցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին: Մայիսի 16-18-ը նախատեսված է Ազգային ժողոիվ նախագահ Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա»,- նշեց Լավրովը:
 
Ռուսաստանի արտգործնախարարը հավելեց, որ իրենք բարձր են գնահատում երկու երկրների փոխգործակցությունը ինտեգրացիոն գործընթացներում՝ ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում, ՀԱԿՊ-ում:
 
«Ռուսաստանը մնում է Հայաստանի ամենամեծ գործընկերը: Ընդգծել ենք նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության կարևորությունը»,- ասաց ՌԴ արտգործնախարարը:
Սերգեյ Լավրովը Երևան է ժամանաել երկօրյա այցով:

  • Կիսվել: