Սեփական գործառույթները կատարելու ՀԱՊԿ-ի հերթական մերժումը հարցականի տակ կդնի կառույցի ապագան ապագան
Սեփական գործառույթները կատարելու ՀԱՊԿ-ի հերթական մերժումը հարցականի տակ կդնի կառույցի ապագան ապագան։ Այս մասին այօսր ասուլիսում նշել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։
«Իմ կարծիքով, այս անգամ մենք գործ ունենք ՀԱՊԿ-ի կողմից լուրջ քննարկման ենթակա իրավիճակի հետ։ Մասնավորապես, անհրաժեշտ եմ համարում կազմակերպության կողմից հայ-ադրբեջանական սահմանին մոնիթորինգային առաքելություն տեղակայելու վերաբերյալ Երեւանի առաջարկի քննարկումը:
Կարծում եմ, որ այդ կառույցի հերթական մերժումը կատարելու այն գործառույթները, որի համար այն ստեղծվել է, մեծ հարցականի տակ կդնի նրա ապագան»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
Նշենք, որ նախօրեին ՀԱՊԿ-ը հաղոևդագրություն էր տարածել, որում, մասնավորապես, ասվում է․
«Լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա սրման վտանգը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ եռակողմ ձևաչափով պայմանավորվածությունների կատարման վրա, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ:
Հակասությունները կարգավորելու համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ։ Ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության ջանքերը ՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»։
Հիշեցնենք Նիկոլ Փաշինյանը հայտնել էր՝ որ Ադրբեջանի և ՀՀ փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ-ի մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված է ՀԱՊԿ-ի գործունեության իրավակարգավորումներով



