շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սեֆիլյանը պահանջում է ազատ արձակել Բիլյանին և Բարսեղյանին

Սեֆիլյանը պահանջում է ազատ արձակել Բիլյանին և Բարսեղյանին

Ապստամբներ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին նույնիսկ զինվորի կարիք ունեցող պատերազմի օրերին համառորեն բանտում պահելը շատ ծանր և խորհրդանշական հանգամանք է,
որովհետև իր ներսում ապստամբական ոգին խեղդող պետությունը դատապարտված է պարտության։ Այդ մասին գրել է Ժիրայր Սեֆիլյանը:
 
"Այս հանգամանքը նաև յուրովի բացահայտում է կառավարիչների ստրկամտությունը և մտածողության փոքր տրամաչափը, որոնք արմատներն են ամեն տեսակ դավաճանության և ապիկարության։
 
Այսօրվա պարտությունը, տարածքային և մարդկային ահռելի կորուստները կանխելու համար իրենց կյանքը զոհասեղանին դրած Արմենն ու Սմբատը նույնպիսի ռազմագերիներ են, ինչպիսիք թշնամու ձեռքում գտնվող մեր զինվորները։
 
Քաջություն ունենանք գիտակցելու և բարձրաձայնելու, եթե իսկապես ուզում ենք ունենալ ազատ և արժանապատիվ ապագա։
 
Այդպես է, քանի որ ապստամբների և Հայաստանի ճակատագրերը փոխկապված են",- գրել է նա։

  • Կիսվել: