շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Սեդա Սաֆարյանը կընդգրկվի  «Հանուն Հանրապետության»  կուսակցության ցուցակում

Սեդա Սաֆարյանը կընդգրկվի «Հանուն Հանրապետության» կուսակցության ցուցակում

Սեդա Սաֆարյանը «Հանուն Հանրապետության» կուսակցության հետ մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության հաղորդագրությունից, որում ասվում է․

«Հարգելի համակիրներ, հետեւորդներ և հայրենակիցներ, ցանկանում ենք ձեզ տեղեկացնել, որ Սեդա Սաֆարյանը մեր կուսակցության հետ մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին»։

Նշենք, որ Սաֆարյանը փաստաբանի արտոնագիրը ստացել է 1991 թվականին։ Հանդիսանում է «Մարտի 1»-ի գործով տուժած անձանց իրավահաջորդների ներկայացուցիչը։

  • Կիսվել: