ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՍԴ-ն հրատապ նիստ է հրավիրել. Քոչարյանի գործի քննության օրը հայտնի է

ՍԴ-ն հրատապ նիստ է հրավիրել. Քոչարյանի գործի քննության օրը հայտնի է

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով Ազգային ժողովում ՍԴ-ի վերաբերյալ նախագծի քննարկմանը զուգահեռ հենց այս պահին Սահմանադրական դատարանը աշխատակարգային նիստ է հրավիրել Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կասեցված գործի քննությունը վերսկսելու նիստի օր նշանակելու համար։

Որոշում է կայացվել դիմումի քննության օր նշանակել հուլիսի 7-ը։ Նշենք, որ այդ հարցը ՍԴ աշխատակարգային նիստի օրակարգում չի եղել և վերջին պահին է ավելացվել։

Քոչարյանի փաստաբանական թիմը Սահմանադրական դատարանում վիճարկում է 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը, որը վերաբերում է Քոչարյանի անձեռնմխելիությանը։ Այդ հարցով Սահմանադրական դատարանը դիմել էր ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով։ Երկու կառույցների խորհրդատվական կարծիքն էլ արդեն ուղարկվել է։

  • Կիսվել: