շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սարքերի բաշխումը սկսվել է հենց օդանավակայանից․ Փաշինյան (տեսանյութ)

Սարքերի բաշխումը սկսվել է հենց օդանավակայանից․ Փաշինյան (տեսանյութ)

Չինաստանից բեռնատար ինքնաթիռով Հայաստան բերված 500 թթվածնային խտացուցիչ սարքերիբաշխումը սկսվել է հենց օդանավակայանում։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից։

«Այսօր Չինաստանից ժամանած մեր բեռնատար ինքնաթիռով ստացանք 500 թթվածնային խտացուցիչներ, որոնք բաշխվելու են կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված և կասկածելի դեպքերով զբաղվող բուժհաստատություններին, ինչը թույլ կտա էականորեն բարելավել թթածնակախյալ պացիենտների բուժօգնությունը, նրանց հոսպիտալացումը իրականացնել ավելի արագ և նաև կանխարգելել այդպիսի պացիենտների առողջական վիճակի բարդացումը: Սարքերի բաշխումը արդեն իսկ սկսվել է հենց օդանավակայանից։

Մոտ օրերին կմատակարարվի ևս 130 նման սարքը, ինչը փաստացի թույլ կտա բավարարել մեր երկրի այս պահի ամբողջական պահանջարկը: Քննարկվում է նաև նման սարքերը տնային օգտագործման տալու հնարավորությունը:

Սարքերը ձեռք են բերվել ՀՀ պետական բյուջեի միջոցներով»,- գրել է վարչապետն ու տեսանյութ հրապարակել։

  • Կիսվել: