երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Սարիկ Մինասյանին առաջարկում եմ գնալ Եռաբլուր և տեսնել` կռվե՞լ ենք, թե՞ ոչ. Ռուբեն Մխիթարյան

Սարիկ Մինասյանին առաջարկում եմ գնալ Եռաբլուր և տեսնել` կռվե՞լ ենք, թե՞ ոչ. Ռուբեն Մխիթարյան

Սարիկ Մինասյանին առաջարկում եմ Եռաբլուր գնալ, կտեսնի` կռվե՞լ ենք, թե ոչ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պրոդյուսեր, Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Ես չգիտեմ, թե որտեղ է եղել Սարիկ Մինասյանը 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ես պատերազմի հաջոդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, արդեն եղել եմ Ստեփանակերտում և արել եմ այն ամենը, որը ոչ միայն վերաբերել է իմ մասնագիտական աշխատանքին, այլև շատ ու շատ այլ բաներ, ուղղակի այն մարդիկ, ովքեր եղել եմ պատերազմի գոտում, խուսափում են պատերազմի մասին պատմելուց, ես նույնպես չեմ պատմի, որովհետև չեմ կարծում, որ այն մարդիկ, ովքեր գնացել են իրենց խղճի կամոք, իրենց հայրենիքի կանչով, իրենք մի մեծ բան են արել իրենց հայրենիքի համար, որովհետև եթե իրականում մեծ բան արած լինեինք մեր հայրենիքի համար, կկարողանայինք մեր հայրենիքը պահել։

«Չենք կռվել» արտահայտության հետ կապված էլ առաջարկում եմ Սարիկ Մինասյանին գնալ Եռաբլուր ու տեսնել՝ կռվե՞լ ենք, թե՞ ոչ։ Ես իրեն առաջարկում եմ հանդիպել բոլոր անմահացած հերոս տղաների ծնողների հետ ու իրենց հարցնել՝ մենք կռվե՞լ ենք, թե՞ չէ։ Մենք կռվել ենք, բայց դավաճանված պատերազմում ինչքան էլ կռվես, միևնույն է, պարտվելու ես»։

Նշենք, որ Գյումրու քաղաքապետի ԺՊ ՔՊ-ական Սարիկ Մինասյանն այսօր ասել էր ․«Արցախը Փաշինյանը չի հանձնել, չենք կռվել։ Ես, դու չենք կռվել։ Բոլորս պիտի կռվեինք»:

Հարցին՝ թե այդքան զոհ որտեղի՞ց, եթե չենք կռվել, նա պատասխանել է. «Ով որ կռվել է՝ զոհվել է, փառք իրենց»։

  • Կիսվել: