ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սամվել Կարապետյանի ուսումնասիրությունները հայոց աշխարհի հիշատակարաններ են. ՀՀ նախագահ

Սամվել Կարապետյանի ուսումնասիրությունները հայոց աշխարհի հիշատակարաններ են. ՀՀ նախագահ

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ:
 
«Խոր ցավով տեղեկացա անվանի պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի անժամանակ մահվան մասին։
 
Աշխարհով մեկ սփռված մեր կանգուն, կիսավեր և խոնարհված պատմա­մշակութային ժառանգությունը Սամվել Կարապետյանի ջանքերով հայի և հայության ներկայության մասին բազմալեզու խոսուն վկայագիր է դարձել։ Նրա արժեքավոր ուսումնասիրությունները հայոց աշխարհի հիշատակարաններ են, դասագիրք՝ այսօր­վա և վաղվա համար»,- ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում։

  • Կիսվել: