հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սամվել Բաբայանն ու Տիգրան Ավինյանը Գորիսում քարոզարշավ են անում ՔՊ-ական թեկնածուի օգտին (Լուսանկարներ)

Սամվել Բաբայանն ու Տիգրան Ավինյանը Գորիսում քարոզարշավ են անում ՔՊ-ական թեկնածուի օգտին (Լուսանկարներ)

ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Սյունիքի մարզից, որտեղ առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են նախատեսվում: Լուսանկրաներում նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու Արցախի Անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Սամվել Բաբայանն են, ինչպես նաև Գորիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Վլադիմիր Աբունցը: Ըստ երևույթին, վերջիններս նախընտրական հանդիպումներ են ունենում գորիսեցիների հետ: 

Գորիսի ավագանու նախընտրական ցուցակը գլխավորող Վլադիմիր Աբունցը 1 ամիս առաջ է անդամագրվել ՔՊ-ին։ Նախկինում նա անկուսակցական է եղել, աշխատել է մաքսային ծառայությունում։

  • Կիսվել: