երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Սալոնիկում ադրբեջանական կազմակերպությունները նոր քարոզչական սադրանք են սկսել, որն արդեն չեզոքացվել է. Հունաստանում ՀՀ դեսպան

Սալոնիկում ադրբեջանական կազմակերպությունները նոր քարոզչական սադրանք են սկսել, որն արդեն չեզոքացվել է. Հունաստանում ՀՀ դեսպան

Հունաստանի Սալոնիկ քաղաքում ադրբեջանական կազմակերպությունները նոր քարոզչական սադրանք են սկսել, որն արդեն չեզոքացվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը։

Նա նշել է, որ այսօր քաղաքի ավտոբուսային կանգառներից մեկում տեղադրվել է Բերձորի (Լաչին) պատկերով գովազդային պաստառ՝ «Լաչին` ադրբեջանական Շուշա տանող ճանապարհը» մակագրությամբ։

Դեսպանի խոսքով՝ Աթենքում Հայաստանի դեսպանությունն անմիջապես արձագանքել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի հերթական սադրանքին։

«Հայաստանի Հանրապետության դեսպանությունը դատապարտում է Հունաստանում ադրբեջանական կազմակերպությունների էժանագին և անհեռանկար քարոզչական սադրանքները»,-նշված է գրառման մեջ:
 
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սալոնիկում ավտոբուսների վրա «գովազդ» էր հայտնվել, որում Շուշին ներկայացվում էր իբրև ադրբեջանական քաղաք։ Հայկական սփյուռքի տեղական կառույցներն ու Հայաստանի դեսպանատունը միջոցներ էին ձեռնարկել, ինչի արդյունքում իշխանությունները հրահանգել էին հանել հիշյալ «գովազդները» քաղաքային տրանսպորտի վրայից։
 

  • Կիսվել: