կիրակի, օգոստոս 9
9 / 8 / 2026
Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հանդիպումը կայացել է Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի հատվածում. ԱԳՆ խոսնակ

Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հանդիպումը կայացել է Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի հատվածում. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի 4-րդ հանդիպումը կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին՝ ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի հատվածում։ Այս մասին  լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հուլիսի 12-ին, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի չորրորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Համաձայն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների մակարդակով տարբեր ձևաչափերով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի:

Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման օրն ու վայրը:

 

 

  • Կիսվել: