շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայտնի է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպման օրը

Հայտնի է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպման օրը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Դուշանբեում  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-ից 17-ը Մոսկվայում:

«Ուզում եմ տեղեկացնել, որ ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների հարցը: Կարծեմ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հետ կա համաձայնություն, որ մայիսի 16-ին և 17-ին Մոսկվայում տեղի կունենան կոմունիկացիաների հարցով քննարկումներ, կա պայմանավորվածություն, որ այնտեղ նույն օրերին կկազմակերպվի նաև սահմանազատման և սահմանային անվտանգության խնդրով երկկողմ հանդիպում»,- նշել է  Միրզոյանը:

  • Կիսվել: