ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սահմանագծման գործընթացը տեղի է ունենում այն ժամանակ, երբ երկրները միմյանց հետ խնդիրներ չունեն․ Մամիջանյան

Սահմանագծման գործընթացը տեղի է ունենում այն ժամանակ, երբ երկրները միմյանց հետ խնդիրներ չունեն․ Մամիջանյան

Սահմանագծման գործընթացը տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ երկրները միմյանց հետ որեւէ խնդիր չունեն։ Այս մասին Ազգային ժողովում  ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Պատգամավորին, մասնավորապես, հարցրին. եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանագծման համար ղեկավարվում է Խորհրդային Միության քարտեզներով, ապա ինչու խորհրդարանի քննարկմանը չի ներկայացվում նախագիծ, որը կպատրաստեր իրավական եւ պատմական հիմքեր պատշաճ սահմանագծման ապահովման համար, որը հաշվի կառներ պատմական արդարությունը։

«Ինձ համար շատ ցավալի եւ վիրավորական կլինի, եթե Հայաստանի խորհրդարանում գտնվեն մարդիկ, ովքեր կհամարեն, որ Հայաստանը որեւէ խնդիր չունի Ադրբեջանի հետ»,- ասաց Մամիջանյանը։

  • Կիսվել: