երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սահմանադրական փոփոխություններ կիրականացվեն. Լիլիթ Մակունց

Սահմանադրական փոփոխություններ կիրականացվեն. Լիլիթ Մակունց

Արդարադատության նախարարությունը նախաձեռնում է Սահմանադրական փոփոխությունների աշխատանքյաին խումբ ստեղծել, որը լինելու է փետրվարին, այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Այո, այդ նախաձեռնությունը միտված է լինելու նաև Սահմանադրական փոփոխություններ իրականացնելուն», -հավելեց նա:

Հիշեցնենք՝ Արդարադատության նախարարությունը օրեր առաջ հայտարարություն էր տարածել երկրում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին և հորդորել էր կազմակերպություններին, գիտնական իրավաբաններին դիմել ու ընդգրկվել խմբում:

  • Կիսվել: