Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը մեկնել է Ուզբեկստան
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը մեկնել է Ուզբեկստան։ Հայկական պատվիրակությանը ջերմորեն են դիմավորել Տաշքենդում։ Թիմին ընդունել է Ուզբեկստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուստամ Ասակալովը։
Նա բարձր է գնահատել մեր թիմի մակարդակը՝ ընդգծելով, որ Հայաստանի հավաքականը գլխավորում է 2025 թվականի Եվրոպայի լավագույն մարզիչ ճանաչված Արմեն Բաբալարյանը։
Ուսումնամարզական հավաքին մասնակցում են Հայաստանի Մ23 երիտասարդական հավաքականի ներկայացուցիչները և մեծահասակների ազգային հավաքականի որոշ անդամներ, այդ թվում Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը։։
Երիտասարդ ըմբիշները պատրաստվում են Մ23 աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի Լաս Վեգասում հոկտեմբերի 12-ից 18-ը։ Մեծահասակների հավաքականի ներկայացուցիչները շարունակում են նախապատրաստվել 2026 թվականի աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի ոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը Աստանայում։



