չորեքշաբթի, նոյեմբեր 25
25 / 11 / 2026
Աշոտ Սաղյանը՝ ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնի միասնական թեկնածու

Աշոտ Սաղյանը՝ ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնի միասնական թեկնածու

Հայաստանի  գիտությունների ազգային ակադեմիայի հինգ բաժանմունքներում տեղի ունեցած ժողովների արդյունքում այս կառույցի նախագահի պաշտոնի միասնական թեկնածու է առաջադրվել ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:

Այս մասին հայտնեցին ՀՀ ԳԱԱ մամուլի ծառայությունից:

Աշոտ Սաղյանը ՀՀ ԳԱԱ նախագահ է ընտրվել 2021 թվականին։ Ակադեմիայի կանոնադրության փոփոխությունից հետո այս տարվա հունիսից  նա ժամանակավոր պաշտոնակատար է:

ԳԱԱ նախագահի ընտրությունները տեղի են ունենալու այս կառույցի նախագահության նիստում:

ԳԱԱ նախագահությունը գլխավորում է ՀՀ նախագահը։

Ընտրության օրը դեռևս չի հայտարարվել:

 

  • Կիսվել: