ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սահմանադրական գործընթացը շատ ավելի արագ պետք էր անել. Ալեն Սիմոնյան

Սահմանադրական գործընթացը շատ ավելի արագ պետք էր անել. Ալեն Սիմոնյան

«Ես կարծում եմ, որ սահմանադրական գործընթացը շատ ավելի արագ պետք էր անել, և ներողություն եմ խնդրում ՀՀ քաղաքացիներից դատական համակարգում գոյություն ունեցող ճգնաժամը այսքան երկարաժամկետ ծավալով չլուծելու համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն քննադատություններին, թե ԱԺ-ի միջոցով Սահմանադրության մեջ փոփոխությունների այս նախաձեռնությունը հակասահմանադրական գործընթացը է։

«Մարդկանց նյարդայնությունը հասկանում եմ վերջին դատական որոշումների հետ կապված, բայց ուզում եմ նաև վստահեցնել, որ այն, ինչի համար իրենց պատվիրակել են մեզ որպես իշխանություն, մենք իրականացնելու ենք և իրականացնելու ենք հնարավորինս արագ»,- ընդգծեց ԱԺ փոխխոսնակը։

Հիշեցնենք՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է, որ 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունը դադարեցվում է, ինչպես նաև ՍԴ նախագահի պաշտոնավարումը դադարեցվում է, նոր ընթացակարգով պետք է ՍԴ նախագահ ընտրվի:

  • Կիսվել: