ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սահմանադրական դատարանի՝ արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործել ՍԴ շենք․ պատգամավոր

Սահմանադրական դատարանի՝ արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործել ՍԴ շենք․ պատգամավոր

22.06.2020 թվականին ՀՀ Ազգային Ժողովի ընդունած և 26.06.2020 թվականին ուժի մեջ մտած ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածում կատարված փոփոխությունների հիման վրա՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։

«Սահմանադրական նորմերի անմիջական գործողության տրամաբանությունից ելնելով՝ արձանագրում ենք, որ եթե լրացել է Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի՝ այդ պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարին, ապա Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունները համարվում են դադարած: Նորմի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել, որ Սահմանադրական դատարանի՝ արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործել Սահմանադրական դատարանի վարչական շենք:

Սահմանադրական դատարանի շենքում անցագրային ռեժիմի հետ կապված հարցերը կարգավորված են Սահմանադրական դատարանի աշխատակարգի 3-րդ հավելվածով»,- հավելել է պատգամավորը:

  • Կիսվել: