հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Սաղ վարի եք տվել՝ մեղավոր է ընդդիմությունը, ե՞րբ եք հեռանալու. Աբովյանը՝ իշխանությանը

Սաղ վարի եք տվել՝ մեղավոր է ընդդիմությունը, ե՞րբ եք հեռանալու. Աբովյանը՝ իշխանությանը

Լսում եմ իշխանությանը, լսում եմ պարոն Փաշինյանին՝ մեղավոր է ընդդիմությունը։ Սաղ վարի եք տվել՝ մեղավոր է ընդդիմությունը, ամեն ինչում մեղավոր ենք։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

՛՛Ասում եք՝ իշխանություն եք եղել, կարող ա՞ Հայաստանում չենք ապրում, այդ ե՞րբ ենք եղել իշխանություն, խաբար չենք եղել։ Ասում եք՝ ներկայացնում ենք ժողովրդին, արժանապատիվ քաղաքացուն, կներեք, այն արժանապատիվ քաղաքացո՞ւն, որի արժանապատվությունը մնաց օկուպացված Շուշիո՞ւմ, թե՞ օկուպացված Հադրութում։ Ո՞ր ժողովրդի։ Ասում եք՝ մի՛ սնվեք ադրբեջանական աղբյուրներից։ Հենա՝ ադրբեջանցիները կանգնած են Շուռնուխում, կարող ա՞ ադրբեջանցիներից ենք իմացել։ Ասում եք՝ եկեք, քննարկենք։ Ի՞նչ քննարկենք, օրեցօր վիճակը վատանում ա։

Ու ոչ նախկինում էիք լսում, ոչ էլ հիմա, ասում էիք՝ մենք գիտենք ինչ ենք անում, տեսանք ինչ եք անում։ Չեմ անձնավորում, բայց գոյություն ունի հստակ իրողություն․ այո, տապալել եք, այո, պետք է հրաժարական տաք։ Որ ասում եք՝ նստենք, քննարկենք, ոչ ժամանակ կա քննարկելու, ոչ էլ բան, մենք ամեն օր կորցնում ենք։ Ե՞րբ եք հեռանալու՛՛,-հավելեց նա։

Նշենք, որ կառավարությունից ոչ ոք չպատասխանեց, իսկ նիստը նախագահող Ալեն Սիմոնյանը խնդրեց հարցը գրավոր ներկայացնել։

  • Կիսվել: