ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Սադրանքների հետ կապված ունենք տեղեկություններ եւ ոստիկանությունը իր անելիքները գիտի. ոստիկանապետի առաջին տեղակալ

Սադրանքների հետ կապված ունենք տեղեկություններ եւ ոստիկանությունը իր անելիքները գիտի. ոստիկանապետի առաջին տեղակալ

ՀՀ ոստիկանությունը սադրանքների հետ կապված տեղեկություններ ունի, լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արամ Հովհաննիսյանը:

Նա վստահեցրեց, որ ոստիկանությունը լավ գիտի իր անելիքները:

Հարցին՝ դրանո՞վ է պայմանավորված, որ ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Օպերայի տարածքում, նա արձագանքեց. «Ծառայություն ենք կատարում, ե՞րբ ծառայություն չենք կատարել, միշտ էլ կատարել ենք»:

Արամ Հովհաննիսյանի խոսքով՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում խումբ են բռնել, որոնց մոտ զենք է եղել, այդ պատճառով էլ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել:

Փոխոստիկանապետը հերքեց լուրերը, թե ՀՀ մարզային ճանապարհներին ոստիկանական ռեյդեր են:

«Նման բան չկա», - ասաց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ ժամը 16:00-ից մեկնարկում է ընդդիմության հրավիրած համապետական հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում:

  • Կիսվել: