ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սա սահմանադրական կարգի տապալման գործընթաց է. Ռուբեն Մելիքյան

Սա սահմանադրական կարգի տապալման գործընթաց է. Ռուբեն Մելիքյան

Ես այն մարդկանցից եմ, որ սա համարում են սահմանադրական կարգի տապալման գործընթաց։ Այս մասին այսօր ՍԴ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Ըստ նրա ինչ տեղի է ունեցել սկսած 2019 թվականի հունիսի 20-ից մինչև այսօր ներառյալ, սահմանադրական կարգի տապալման մի ամբողջ գործընթաց էր՝ բազմաթիվ արարներով: «Վերջին արարն ամենակոպիտն էր, ամենաառերևույթն էր ու ամենաերևացողը»:

Մելիքյանը նաև նշեց, թե ՀՀ վարչապետը հիմա էլ իրեն իրավունք է վերապահում օրենքներ մեկնաբանել և հայտարարություններ անել։ 

«Որևէ տեղ նշված չէ, որ երկրի վարչապետը, առավել ևս Արդարադատության նախարարը Սահմանադրությունը մեկնաբանելու իրավունք ունեն և որոշել, թե ինչը պետք է կիրառել, ինչը՝ ոչ»,- ասաց նա։

Ըստ իրավապաշտպանի՝ ՍԴ-ն բոլորիս հասկանալու հնարավորություն տվեց, թե մենք ում հետ գործ ունենք։

  • Կիսվել: