ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սա սադրանք է, և մենք պետք է արձագանքենք, Հայաստանը մեր դաշնակիցն է. Զատուլին

Սա սադրանք է, և մենք պետք է արձագանքենք, Հայաստանը մեր դաշնակիցն է. Զատուլին

Մոսկվան պետք է դիվանագիտական ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ հակամարտության սրման դեպքում: Այս մասին ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, գրում է lazarevsky.club-ը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մոսկվան պետք է առավելագույն դիվանագիտական և քաղաքական ճնշում գործադրի կողմերի, առաջին հերթին՝ Ադրբեջանի վրա, որի նախաձեռնությունն այս դեպքում ակնհայտ է։

Եթե խոսքը վերաբերի մեր խաղաղապահների զբաղեցրած դիրքերի, խաղաղապահների վրա հարձակվելուն, նրանք, անկասկած, զենք կկիրառեն։ Իմ կարծիքով սա սադրանք է, և մենք պետք է արձագանքենք։ Ես զինվորական չեմ, բայց ռազմական միջամտության հիմքեր այս պահին չկան, սա սահմանային գոտի է։ Եթե այս ամենը զարգանա, դրան պետք է հաջորդի ուժի կիրառման մասին նախազգուշացումը՝ այն հիմքով, որ Հայաստանը մեր դաշնակիցն է՛՛։

Զատուլինը կարծիք է հայտնել, որ սահմանին հաճախակի դարձած բախումները փորձ են՝վերսկսելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունները, ինչին, նրա խոսքով, հայկական կողմն այս պահին պաատրաստ չէ:

՛՛Սա սահմանային միջադեպ ստեղծելու Ադրբեջանի հերթական փորձն է, որպեսզի ստիպի Հայաստանին բանակցել սահմանագծման և սահմանազատման գործընթացի շուրջ։ Այդ բանակցությունները, ըստ Ադրբեջանի, պետք է հանգեցնեն պայմանագրի ստորագրման, որով կփակվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի թեման։ Հենց այդ պատճառով են այսօր Հայաստանում ձգձգում գործընթացը, խուսափում այդ բանակցություններից։ Նրանց կարելի է հասկանալ կրած պարտությունից հետո։

Ադրբեջանի կողմից այսպիսի միջադեպերի նախաձեռնումը, դրանց մտահղացումը պայմանավորված է բացառապես Լեռնային Ղարաբաղի խնդրին վերջ դնելու ցանկությամբ՛՛,-նշել է պաշտոնյան:

  • Կիսվել: