երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սա ոչ թե փոխզիջում է, այլ նոր գործարք է Ալիեւի հետ․ Սաղաթելյանը՝ Տավուշի գյուղերի մասին

Սա ոչ թե փոխզիջում է, այլ նոր գործարք է Ալիեւի հետ․ Սաղաթելյանը՝ Տավուշի գյուղերի մասին

Եթե Փաշինյանն ասում է, որ իրավիճակ է փոխվել ու ինքը չի տիրապետում այդ իրավիճակին, ապա ինքը պետք է հեռանա իր զբաղեցրած պաշտոնից, որովհետեւ իր մնալով ամեն օր մեր երկիրը մեկ քայլ եւս մոտենում է դեպի անդունդը: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Այս իմաստով մի բան խոստանալ, հետո կանգնել, ասել՝ իրավիճակ է փոխվել,սա ինչ է նշանակում: Իսկ Տավուշի գյուղերի մասին իշխանությունը ի սկզբանե ասում է՝ դրանք ադրբեջանական են՝ դրանով լեգիտիմացնելով Ադրբեջանի հետագա ագրեսիան այդ տարածքի ագրեսիան: Երկրորդ, ասում է, եթե չտանք, կլինի պատերազմ, այսինքն Ալիեւի հետ շարունակում է սեփական ժողովրդին: Դրա հետ մեկտեղ, եթե ասում են, լավ եթե տաս, կլինի  խաղաղություն ասում է՝ ոչ: Եթե չկա այդ խաղաղությունը, ակնհայտ է,որ խաղաղության թշնամին հենց Նիկոլ Փաշինյանն է, որովհետեւ ինքն է իր գործունեությամբ շատ հաճախ այդ պատերազմը մոտցենում մեր երկրին ու պետությանը: Եթե չկա այդ երաշխիքը, ինքն է խոստովանում, որ չկա այդ երաշխիքը, ապա հիմարություն եւ դավաճանություն է մեր առավելություն ունեցող, կահավորված  դիրքերը, դիրքային առավելությունը  զիջել թշնամուն եւ դրանից հետո տեղի ունենա այդ ռազմական գործողությունը, երբ մենք կգտնվենք անպաշտպան վիճակում»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ եթե այդ տարածքները չհանձնվեն թշնամուն, ապա Ադրբեջանը հարձակվելուց առաջ երկար է մտածելու՝ հարձակվի, թե՝ ոչ, քանի որ կորուստներ է ունենալու:

«Սա ոչ թե փոխզիջում է, այլ նոր գործարք է Ալիեւի հետ, դա նվեր է Ալիեւին: Այս իմաստով շատ վտանգավոր նոր փուլի ենք մոտենում»,-ասաց նա՝ հավելելով, որ Ադրբեջանն էլ 31 գյուղերի տարածքներ է  վերահսկում, սակայն դա վերադարձնելու մասին նույնիսկ խոսք չի գնում:

 

  • Կիսվել: