հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը կարծում է, թե փողոցներ փակելն, անհնազանդության ակցիաներ անելն ինքն իր խունտայի արգանդում է ծննդաբերել և  այն միայն իր սեփականությունն է․ Զոհրաբյան

Նիկոլ Փաշինյանը կարծում է, թե փողոցներ փակելն, անհնազանդության ակցիաներ անելն ինքն իր խունտայի արգանդում է ծննդաբերել և  այն միայն իր սեփականությունն է․ Զոհրաբյան

Պետք է տեսնեիք, թե ինչ վայրագ բռնությամբ էին ոստիկանները քաշքշում ցուցարարներին: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, Ֆրանսիայի հրապարակում լրագրողներին հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ բազմաթիվ մարդիկ են բերման ենթարկվել, որոնց թվում են Արմեն Աշոտյանը և այլ ակտիվ հասարակական-քաղաքական գործիչներ:

«Սա ոստիկանապետություն էլ չէ, սա մենթապետություն է, բացառիկ և բացարձակ մենթապետություն, որը ապրում է իր հոգեվարքը: Նիկոլ Փաշինյանն կարծում է, թե փողոցներ փակելն, անհնազանդության ակցիաներ անելն ինքն իր խունտայի արգանդում է ծննդաբերել և  այն միայն իր սեփականությունն է: Նիկո՛լ, դեռևս Մարտին Լյութեր Քինգը օգտագործում էր հեղափոխական գործիքներ: Այնպես, որ երբ քո լակոտները, լակոտակրատիայի ներկայացուցիչները իրենց էջերում գրում են, թե ընդդիմությունը ընդօրինակում է ձեր քայլերը, կարող ես քո լակոտակրատիայի մեջ պեղել գոնե երկու տառաճանաչ, որոնք կասեն, որ այն, ինչ արել ես դու, ինչը որ շատ ավելի գրագետ, կազմակերպված, ոչ թե հանուն Արցախը հանձնելու, ոչ թե հանումն թուրքի և Էրդողանի, այստեղ այսօր անում է ժողովուրդը, արել է նաև  Նելսոն Մանդելան և Մարտին Մյութերը:

Զոհրաբյանի խոսքով՝ Նիկո Փաշինյանի ընտրազանգվածի 99 %-ը չգիտի, թե ով է Մանդելան և իր այդ հայտարարությունից հետո կգրեն, որ Մանդելան էլ Նիկոլից է սովորել նման ցույցեր անել:

«Այնպես որ՝ մի արա: Բռնությունը ծնելու է բռնություն, բռնությունը ծնելու է հակազդեցություն, քեզ չի հաջողվելու հասարակությանը դրդելու բիրտ կոպիտ քայլերի: Մենք այստեղ ձեր մենթապետությանը բռնությամբ պատասխանելու համար չենք հավաքվել»,-հայտարարեց Զոհրաբյանը:

Անդրադառնալով համացանցում տարածված լուսանկարին, որում երևում է, թե ինչպես ցուցարարներից մեկը բարձրացել էր Արամ Խաչատրյանի արձանի վրա՝ ԱԺ նախկին պատգամավորն ասաց. «2018 թվականին ոչ միայն Խաչատրյանի արձանի գլխին էին բարձրացել  արյունաբեր հեղափոխության մունետիկները, այլև Հայաստանում որևէ հուշարձան չկար, որ բարձրացած չլինեին:

Էդ որ Արցախում պղծում են հայկական պատմամշակութային հուշարձանները, որ թուրքը Շուշիում միզում էր Վազգեն Սարգսյանի հոշրաձանի վրա, երբ Ղազանչեցոց վանքի խաչը հանվել է և փոխարենը մուսուլմանական կանաչ գմբեթ է դրվել, բազմաթիվ արցախցիների գերեզմաններն են պղծվել, էդ ձեզ առանձնապես չի՞ հուզել, բայց մի անշնորք քաղաքացու քայլից, որի հարյուրապատիկն արել եք դուք Արամ Խաչատրյանի արձանի վրա, այդպես ազդվել եք հա՞»:

Նա Նիկոլ Փաշինյանին հորդորեց կանգ առնել:

«Ես գիտեմ, որ քո համար կարմիր գծեր չկան, որ դու որևէ բարոյական, մարդկային արգելանք չունես, որ քեզ համար մարդու կյանքը ոչինչ է, որը ցույց տվեց 44-օրյա պատերազմը, երբ հայ տղայի կյանքը քեզ համար ոչինչ էր, ես գիտեմ որ քո կորտեջը սլացավ, չկանգնեց, այդ 29 ամյա հղի կնոջ, որը մի ամիս հետո պետք է ծննդաբերեր, և իր բալիկի կյանքը քեզ համար ոչինչ է՝ իշխանությունը պահելու համար: Կանգ առ, դու այլևս չես կարող ներկայացնել Հայաստանը, քանի որ քո ամեն մի քայլը պարտություն է , կապիտուլյացիա է: Դու ունես վերջին արժանապատիվ հնարավորությունը՝ տալ հրաժարական, թույլ տալ ձևավորվի նոր կառավարություն: Հայաստանին այս պահին անհրաժեշտ է ժամանակ շահել և ունենալ ադեկվատ բանակցող, ոչ թե Ալիևի առաջ չորեքթաթ վազող»,-ասաց ԱԺ նախկին պատգամավորը:

Անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի վրջին հայտարարությանը, որով նա ցանկություն էր հայտնել Ալիևից իմանալ, թե էլ ի՞նչ տարածքներ է նա ուզում Հայաստանից՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Դու քո մանկլավիկներին հասցրել ես այն ստորաքարշության և լոկեյության աստիճանին, որ քիչ է մնում Ալիևին նամակ գրեն՝ ասեն «огласите весь список, пожалуйста»,  միանգամից ասեք, որ հողերն եք ուզում Հայաստանից տանք` խաղաղության պայմանագիրը կնքենք, ավարտենք»:

Դիմելով սոցիալական ցանցերում բողոքի ակցիաներին հետևող ժողովրդին՝ նա ասաց, որ եթե մնան տանը, ապա շուտով կտեսնեն Արցախը Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանը թուրքական վիլայեթության կարգավիճակում:

  • Կիսվել: