չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Սա մարտավարություն է.  անփութության խնդիր չկա. Ալեն սիմոնյան

Սա մարտավարություն է. անփութության խնդիր չկա. Ալեն սիմոնյան

ԱԺ  փոխնախագահ Ալեն Սիմոնայնը, անդրադառնալով դիտարկումներին, թե  ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակում շտապողականությունը շատ է, որն էլ անփութությունների է հանգեցնում, հայտեց, որ անփութության խնդիր չկա։

«Սա մարտավարություն է, որևէ անփութության խնդիր չկա: Ինչպես ի սկզբանե որոշվել է, այնպես էլ արվել է»,-ասաց։

Նա նշեց` նախագծերը ետ կանչելով որևիցէ արտառոց բան տեղի չի ունեցել՝ բացի նրանից, ինչ ԱԺ նախագահը հայտարարել է արդեն: «Հեղինակը ետ է կանչել նախագիծը, ետ կանչելու պատճառ կարող է հանդիսանալ ստորակետից սկսած մինչև որևէ բառ: Նոր խորհրդի նիստը քննարկելու է նոր նախաձեռնություն: Եթե ԱԺ նիստը չեղարկվել է, դա նշանակում է, որ մեր հաստատած օրակարգը գոյություն չունի: Եվ օրակարգ է բերվելու նոր հարց»,-ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահի տեղակալի խոսքերով, եղել են հեղափոխության տարբեր փուլեր, ընտրվել են տարբեր մարտավարություններ. «Որոշել ենք ՀՀ քաղաքացիներին հրավիրել Ազգային ժողովի մոտ, որոշել ենք փողոցներ փակել, որոշել ենք ձեռք մեկնել ՍԴ դատավորներին: Հիմա էլ քաղաքական որոշում է կայացվել ՍԴ-ում ու ընդհանուր առմամբ դատական համակարգում ճգնաժամը լուծելու համար: Այն վերջին բաստիոնն է, որը մնացել է հին Հայաստանից»:

Սիմոնյանի խոսքով՝ քաղաքական որոշում է կայացվել, որ ՍԴ-ում առկա ճգնաժամը և ընդհանուր դատական համակարգում առկա ճգնաժամը լուծում է ստանալու որպես մի վերջին բաստիոն, որը մնացել է հին Հայաստանից:

  • Կիսվել: