ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Սա «Գիքորստան» է կառուցում, ինչ ասում եմ՝ հակառակն է անում. ոնց որ ինադու. Ռոբերտ Քոչարյան

Սա «Գիքորստան» է կառուցում, ինչ ասում եմ՝ հակառակն է անում. ոնց որ ինադու. Ռոբերտ Քոչարյան

Ես չեմ ուզում, որ այս մամուլի ասուլիսը դիտվի որպես հռչակագիր ընտրությունների մասին՝ հետագա ընտրությունների մասնակցելու համար։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե դուք ինչ կանեիք այս պայմաններում, եթե ունենայիք իշխանություն:

«Բավական պրոբլեմային է, բայց մենք ունենք այսօր իշխանություն, որը կամ չի հասկանում կամ չի ուզում հասկանալ իրավիճակի բարդությունը։ Եվ լծակները իրենց մոտ են։ Հիմա դուք ասում եք՝ եթե դուք լինեիք, դուք ինչ կանեիք։ Ես անցած մամուլի ասուլիսի ժամանակ այդ կոնտեքստով շարադրել եմ, թե ինչ է պետք անել։ Մեկ ամիս հետո այս իշխանությունը արեց ճիշտ հակառակը։ Ես ասում էի մամուլի ասուլիսի ժամանակ, որ կատեգորիկ չի կարելի ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Մեկ ամիս հետո Ղարաբաղը ճանաչվեց Ադրբեջանի կազմում։ Ես ասում էի, որ կորցնելու ենք Ղարաբաղը, եթե այդ քայլը արվի, մենք կորցրեցինք Ղարաբաղը։ Հիմա ես միշտ մտածում եմ՝ ինչ ասեմ հակառակն են սա անելու:

Հիմա շատ բան չի փոխվել, առաջին հերթին պետք է փորձել կոնսոլիդացնել հանրությունը այստեղ։ Իրենք ճիշտ հակառակն են, անում և անելու են, բաժանել։ Պետք է լրջորեն զբաղվել բանակաշինությամբ։ Այսօր բանակի ռեֆորմներ ուղղակի չկան, կենացներ են։ Այն, ինչ որ արվում է բարեփոխումների անվան տակ, կապ չունի բարի նպատակների հետ։

Բանակաշինություն և ուժեղ տնտեսություն. Այս այս երեք կոմպոնենտը միասին պետք է լինի։ Եթե միասին լինի, ուրեմն քո հետ հաշվի են նստելու, այ այն վիճակը, որ այսօր կա, սա կոպիտ ասած Գիքորստան ես կառուցում։ Հաշվի չեն նստելու քո հետ։ Բայց վախենալով եմ սա ասում, որովհետև այսպես նայելու են ճիշտ հակառակը անեն»,-ասաց Քոչարյանը:

 

  • Կիսվել: