ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սա անարգանք է մեր զոհերի, անհետ կորածների ու գերեվարվածների նկատմամբ․ Նազելի Բաղդասարյանը՝ Բաքվում բացված «պուրակի» մասին

Սա անարգանք է մեր զոհերի, անհետ կորածների ու գերեվարվածների նկատմամբ․ Նազելի Բաղդասարյանը՝ Բաքվում բացված «պուրակի» մասին

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը համամարդկային արժեքներին ուղղված ապտակ է համարում Բաքվում բացված «պուրակը», որտեղ ցուցադրվել են Արցախյան երկրորդ պատերազմի վերաբերյալ ցուցանմուշներ:

«Սա ապտակ է ոչ միայն մարդկությանը, այլ նաև համամարդկային արժեքներին, որովհետև ամբողջ աշխարհին ցույց տրվեց հայատյացության այն բարձր մակարադակը, որն Ադրբեջանի պետական քաղաքականության անբաժանելի մաս է կազմում: Տարիներ շարունակ տարվող այս քաղաքականությունը հասել է ամենաբարձր մակարդակի, սա անարգանք է մեր զոհերի, անհետ կորածների ու գերեվարվածների նկատմամբ: Այս հարցում պետք է չլինեն քաղաքական հայացքներ և մոտեցումներ, որովհետև բոլորս պետք է բռունցքվենք և ցույց տանք աշխարհին, որ հայ մարդու արժանապատվությունը վեր ու բարձր է ամեն ինչից»,- ասաց Բաղդասարյանը:

  • Կիսվել: