երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ռուստամ Բադասյանը շնորհավորել է  հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներին

Ռուստամ Բադասյանը շնորհավորել է հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներին

Արդարադատության նախարարի պաշտոնաակատար Ռուստամ Բադասյանը Ռուստամ Բադասյանը շնորհավորել է հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներին։ Ուղերձում ասվում է․

«Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության սիրելի՛ աշխատակիցներ, շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն ու արդյունավետ ծառայություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության ժողովրդի։
 
Ձեզնից յուրաքանչյուրից քաղաքացու սպասումներն արդարացիորեն մեծ են, քանի որ Դուք եք վերջնափուլում ապահովում իրենց իրավունքների պաշտպանությունը։
 
Վստահ եմ, որ համակարգում սկսված բարեփոխումները կարդարացնեն այդ սպասելիքները՝ շնորհիվ այդ գործընթացում Ձեր անմիջական մասնակցության ու ներդրման։
 
Կրկին շնորհավորելով Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ առողջություն և բարեկեցություն»։

  • Կիսվել: