ուրբաթ, օգոստոս 7
7 / 8 / 2026
Ռուստամ Բադասյանը նախարարության աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ գլխավոր քարտուղարին

Ռուստամ Բադասյանը նախարարության աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ գլխավոր քարտուղարին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր աշխատակազմին ներկայացրել է Նախարարության նորանշանակ գլխավոր քարտուղար Սուրեն Գալստյանին: 

Նախարարը շնորհավորել է Սուրեն Գալստյանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել նոր աշխատանքում:

Գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել և նշել, որ կանի առավելագույնը կարճ ժամանակահատվածում ջերմ և բաց աշխատանքային հարաբերություններ հաստատելու և նորարարական լուծումների միջոցով Նախարարության առջև դրված խնդիրներն ու կարևորագույն բարեփոխումները համատեղ ջանքերով հաջողությամբ կյանքի կոչելու համար:

  • Կիսվել: