կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուսաստանը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին

Ռուսաստանը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին

Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին համաձայնագրին։ Այս մասին որոշումը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փաստաթուղթն արդեն հրապարակվել է, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:  

՛՛Ընդունել Ռուսաստանի ԱԳՆ առաջարկը՝ նոտաների փոխանակման միջոցով Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Կապանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն հիմնելու մասին համաձայնագիր կնքելու վերաբերյալ՛՛,-ասվում է փաստաթղթում:

Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը կլինի երկրորդը Հայաստանում. առաջինը Գյումրիում է։

ՌԴ արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է նոտաների փոխանակում իրականացնել։ Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է նախագծի մեջ կատարել փոփոխություններ, որոնք ՛՛սկզբունքային բնույթ չունեն՛՛:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: