երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսաստանը գործում է սկզբունքով՝ եթե չկարողանանք միջամտել, ապա կդառնանք գործընթացի մասնակից․ Քոչարյան

Ռուսաստանը գործում է սկզբունքով՝ եթե չկարողանանք միջամտել, ապա կդառնանք գործընթացի մասնակից․ Քոչարյան

Արտաքին քաղաքականության մեջ կա երկու գործիք՝ եթե չկարողանանք միջամտել, ապա կդառնանք գործընթացի մասնակից։ Ռուսաստանը սթափ գնահատում է լիմիտները, որոնք ի հայտ են եկել պատերազմի ընթացքում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, որ եթե Ռուսաստանին պետք է ուժեղ Հայաստան, ապա ինչո՞ւ է միջնորդում եւ՛ ապաշրջափակման, եւ՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։ 

Նրա խոսքով՝ Ռուսաստանը դեռ վերջնական շտկում չի կատարել տարածաշրջանում իր դիրքորոշման մեջ։ Միաժամանակ, նա կարծում է, որ Թուրքիան Արեւմուտքի հետ հարաբերություններում իրեն բավական անկախ է պահում։ «Այն պահից սկսած, երբ նրանք հասկացան, որ չեն դառնալու ԵՄ անդամ, կտրուկ փոխեցին իրենց քաղաքականությունը եւ կենտրոնացան իրենց շուրջն ազդեցությունն ամրապնդելու վրա։ Թուրքիան եւ Ռուսաստանն այդ հարցում ընդհանուր շահեր ունեն»,- նշեց Քոչարյանը։ 

Երկրորդ նախագահն ընդգծեց, որ Ռուսաստանն ու Թուրքիան Հարավային Կովկասի տարածաշրջանում եղել եւ մնում են մրցակիցներ, սակայն ժամանակը ցույց կտա, թե դա ինչ դրսեւորում կունենա։ «Այսօր նրանց հաջողվում է հարթել հակասությունները եւ ձեւավորել հարաբերությունների մոդել»,- հավելեց նա։

  • Կիսվել: