շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռուսաստանը բանակցում է Արցախի ու Ադրբեջանի հետ. ինտենսիվ աշխատանք է իրականացվում, որ սեղմ ժամկետում գործարկվի Լաչինի միջանցքը. Տիգրան Աբրահամյան

Ռուսաստանը բանակցում է Արցախի ու Ադրբեջանի հետ. ինտենսիվ աշխատանք է իրականացվում, որ սեղմ ժամկետում գործարկվի Լաչինի միջանցքը. Տիգրան Աբրահամյան

Ռուսական Կարմիր խաչի բեռնատարը, որը մուտք է գործել Արցախի տարածք, պարունակում է առաջին անհրաժեշտության մեթ թվով ապրանքներ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Կա բանակցային փաթեթ, որն այս պահին քննարկվում է, փորձում են հնարավորինս ընդլայնված ձևով իրականացնել Լաչինի վերագործարկումը», - նշեց պատգամավորը:

Նա ասաց, թե ինտենսիվ աշխատանք է իրականացվում այս պահին, որ հնարավորինս սեղմ ժամկետում գործարկվի Լաչինի միջանցքը:

Պատգամավորի խոսքով` Արցախի հիմնական սնուցման ուղին պետք է լինի Լաչինի միջանցքը: «Եթե Ադրբեջանը կարճ ժամանակում այս քայլերը չիրականացնի, շատ ավելի համոզիչ կդարձնի արցախյան կողմի այն պնդումները, որ ստեղծված իրավիճակում, որն ուղեկցվում է ադրբեջանական մանիպուլյացիաներով, Ադրբեջանն է ապակառուցողական դիրք ընդունել, Ադրբեջանն է, որ ագրեսորն է ու փորձում է օգտագործել ցանկացած իրավիճակ` որոշիչ գործոն դարձնելով ուժի կիրառումը», - նշեց Աբրահամյանը:

Նա ասաց, թե բանակցություններն ընթանում են Արցախի ու Ռուսաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև:

  • Կիսվել: