շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ռուսաստանը ափազանց հետաքրքրված է Հայաստանում եւ Ադրբեջանում կայունությամբ․ Զախարովա

Ռուսաստանը ափազանց հետաքրքրված է Հայաստանում եւ Ադրբեջանում կայունությամբ․ Զախարովա

Ռուսաստանը պաշտպանելով իր ազգային շահերը, չափազանց հետաքրքրված է Հայաստանում եւ Ադրբեջանում կայունությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան «Воскресный вечер с Владимиром Соловьевым» հաղորդման ժամանակ։ «Այսօրվա իրադրության եզակիությունն այն է, որ ազգային շահեր ունենալով հանդերձ, իսկ դրանք մենք պաշտպանում ենք, հեռանկարում մեզ համար կարեւոր է Հայաստանի եւ Ադրբեջանի կայութնունը եւ նրանց հարաբերությունները մեզ համար հանդիսանում են սկզբունքորեն կարեւոր»։ Մարիա Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը իրեն թույլ չի տալիս խաղալ այլ ժողովուրդների զգացմունքների վրա եւ երբեք չի զբաղվել դատարկ հռետորաբանությամբ։ Զախարովան նաեւ ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի պարագայում Ռուսաստանին հաջողվել է հասնել հաջողության դիվանագիտական ջանքերի շնորհիվ։ Սրանով հանդերձ, դիվանագետը նկատել է կարեւոր դերակատարությունը, որն ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հակամարտող կողմերի միջեւ բանակցությունների կազմակերպման ուղղությամբ։

«Պետք է հիշել մի կարեւոր բան։ Ինչ աշխատանք է արել անձամբ մեր երկրի նախագահը այն բանի համար, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների այցը մեր մայրաքաղաք հնարավոր լինի։ Պետք է սկսել, ինձ թվում է, ցանկացած խոսակցություն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ երկու երկրների հարաբերությունների մասին՝ հասկանալով եւ հիշեցնելով, թե ով է իրական բարեկամը եւ ով՝ ոչ այնքան»,- ասել է Զախարովան։ ՌԴ ԱԳ նախարարության խոսնակը նաեւ կարծիք է հայտնել այն մասին, որ Սերգեյ Լավրովը բանակցությունների ժամանակ իր առաջ խնդիր է դրել ոչ թե կողմերին բերել իրար մոտ, այլ մշակել մի փաաստաթուղթ, որը թույլ կտա սկսել Ղարաբաղյան կարգավորման բանակցությունները։ «Ինձ թվում է նա այնքան էլ իրար մոտ չբերեց։ Կողմերի դիրքորոշումները իրար մոտ բերել, այն էլ հակամարտության թեժ փուլում, մի խնդիր է, որը իր առաջ դնում է իրապես փորձառու դիվանագետը։ Ինձ թվում է, որ խնդիրը բացարձակապես այլ էր՝ մշակել փաստաթուղթ, ելակետ, որից հնարավոր կլիներ սկսել ծանր, սակայն անհրաժեշտ ճանապարհը։ Համաձայնեք, դրանք տարբեր բաներ են՝ մոտեցնել կողմերի տեսակետները իրար եւ մշակել փոխզիջումային փաստաթուղթ։ Նա երկրորդ մոտեցման վրա կենտրոնացավ, ինչը իմ ընկալումն է»։

Զախարովան նաեւ ասել է, որ շատ բանակցություններ է տեսել։ «Ես տեսել եմ երկարատեւ բանակցություններ ռտուսական ԱԳ նախարարի մասնակցությամբ։ Կհիշեք, իրանական միջուկային ծրագիրը, սիրիական կարգավորումը, Ուկրաինական հարցը։ Էլ չեմ խոսում ժամեր ձգվող մարաթոնների մասին, որոնք նույնիսկ հաջորդ օրն էլ են շարունակվել, ինչ չի եղել միայն։ Ինձ թվում է, որ այս ռաունդում նա ինքն իրեն ներդրել էր ամբողջապես՝ ինտելեկտը, բանակցողի կարողությունները, մարդկային որակները։ Միայն մի բանի համար՝ մեզ համար, բոլորի համար, սա առանձնահատուկ թեմա է»։

Այս մասինգրում է «Հրապարակը»։

  • Կիսվել: