չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ռուսաստանում սահմանադրական հանրաքվեում քվեարկության վերջին օրն է

Ռուսաստանում սահմանադրական հանրաքվեում քվեարկության վերջին օրն է

Հուլիսի 1-ին Ռուսաստանի Դաշնությունում սահմանադրական փոփոխությունների համաժողովրդական քվեարկության վերջին օրն է։ Ռուսաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու քվեարկությունը մեկնարկել է հունիսի 25-ից ու ավարտվում է այսօր։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ևս մասնակցել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ համապետական ​​քվեարկությանը: Նա քվեարկել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահության շենքում, որտեղ նա ավանդաբար քվեարկում է ընտրություններում, գրում է Ria Novosti գործակալությունը։

Ռուսաստանում ընդհանուր առմամբ ընտրողների ցուցակում գրանցված է շուրջ 108 միլիոն 648 հազար մարդ, ևս շուրջ 1,9 միլիոն ռուսաստանցիներ հնարավորություն կունենան քվեարկելու արտերկրից:

Նշենք, որ սահմանադրության հիմնականը փոփոխությունների փաթեթում նախագահական ժամկետների զրոյացումն է, ինչը թույլ կտա գործող նախագահ Վլադիմիր Պուտինին կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում և իշխանության մնալ մինչև 2036 թվականը:

  • Կիսվել: