շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Ռուսաստանն է հանձնել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին. առանց Ռուսաստանի թույլտվության՝ պատերազմ տեղի չէր ունենա. ՀՀ ԱԽ քարտուղար

Ռուսաստանն է հանձնել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին. առանց Ռուսաստանի թույլտվության՝ պատերազմ տեղի չէր ունենա. ՀՀ ԱԽ քարտուղար

Ռուսաստանը եկել է, հանձնել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին ու վերադարձել Ռուսաստան։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Երբ Հայաստանն ամբողջությամբ կախված էր Ռուսաստանից, պատերազմ չե՞նք ունեցել՝ ունեցել ենք։ Եկեք արձանագրենք, որ մինչև այս գոյություն ունեցող իրավիճակի պատճառով ենք մենք հայտնվել պատերազմում, մենք փորձել ենք այս փոփոխություններով կայունություն բերել ու համոզված ենք, որ  այս փոփոխությունները կայունություն են բերելու»,- նշեց նա՝ խոսելով արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին։

Գրիգորյանը պնդեց՝ Ռուսաստանն է վերցրել Լեռնային Ղարաբաղը։

«Սա է տեղի ունեցել, երբ մենք  ամբողջովին կախված էինք Ռուսաստանից։  Ռուսաստանը եկել, մեր  ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետո հետ գնացել, սա է ամբողջ իրականությունը։ Ես պնդում եմ՝ Ռուսաստանը վերցրել է Լեռնային  Ղարաբաղը»,- ասաց նա՝ շեշտելով՝ առանց Ռուսաստանի թույլտվության՝ պատերազմ տեղի չէր ունենա։

  • Կիսվել: